Աննա Աստվածատուրյան Թուրքոթը կներկայացնի իր «Ոչ մի տեղ, աքսորի պատմություն» գիրքը Հյուսիսային Դակոտա նահանգի Գրանդ Ֆորքս քաղաքում, հայտնում է «Գրանդ ֆորքս Հերալդ» պարբերականը:
«Ոչ մի տեղ, աքսորի պատմություն» գիրքը մի երիտասարդ աղջկա օրագրի միջոցով նկարագրում է Բաքվում տեղի ունեցած կազմակերպված ահաբեկչությունը, ինչպես նաև աղջկա` փախստականի կյանքը և Խորհրդային միության փլուզման ֆոնին ինքն իրեն վերագտնելու ճիգերը: Այն տպագրվել է 2012թ. հունիսին: Գրքի հիմքում ընկած է Աստվածատուրյանի անձնական օրագիրը, որը նա գրի էր առնում Բաքվում, երբ երեխա էր:
Աստվածատուրյանի ընտանիքը Բաքվից փախել է 1992թ. և հաստատվել Հյուսիսային Դակոտայի Վափթոն քաղաքում: Նա անգլերենի, գրականության, փիլիսոփայության և կրոնի մասնագետ է: Այժմ ապրում է Մայն նահանգում՝ իր ամուսնու և երկու երեխաների հետ:
Աստվածատուրյանը կկարդա դասախոսությունը հոկտեմբերի 3-ին, Մայնվիլի պետական համալսարանում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ