Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Ի՞նչ անենք, տանենք Սուրիկին նստացնենք, ջարդենք, կոտորենք, որ մարդիկ լռե՞ն»

Սեպտեմբեր 16,2013 16:40

«Հասարակության ինչ-որ վերաբերմունք կա, բայց դա չի կարող առնչվել դատավարական համակարգի հետ: Ինքը հետաքննող մարմին է, հետաքննել է՝ արդյունքները հասարակությանը ներկայացվել են: Ի՞նչ անենք, անպայման պիտի ասի՝ տանենք Սուրիկին նստացնենք, ջարդենք, կոտորենք, որպեսզի մարդիկ լռե՞ն: Ով մեղավոր է՝ նա էլ պիտի պատժվի»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն այսպես պատասխանեց մեր հարցին՝ Սուրիկ Խաչատրյանի որդու եւ թիկնապահի ազատ արձակումը իշխանության հետ կապ ունեցող քրեական տարրերի անպատժելիության նոր ալիք չի՞ բարձրացնի: 

Մեր հարցին՝ անարդա՞ր չէ, երբ այսօր Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում փակված են կոմպոտ գողացողներ, օպերայի մոտ ինչ-որ քաշքշուկի մեջ ընկած Տիգրան Առաքելյանը, եւ Սուրիկ Խաչատրյանի մտերիմները նախաքննության փուլից ազատ են արձակվում՝ նա պատասխանեց. «Նայած ով ինչպես է մեկնաբանում: Գիտեք ես դե՞մ եմ, որ Տիգրան Առաքելյանին ազատ արձակեն: Երբեք դեմ չեմ: Երիտասարդ տղա է, բայց դատաիրավական համակարգին բան թելադրել՝ այդ գործառույթը չունենք: Մենք չենք կարող բան թելադրել: Բարեփոխումներ այդ համակարգում պետք են: Շուտով նոր օրենքներ կգան եւ ավելի սկզբունքային կդարձնենք այդ ոլորտի աշխատանքն ու կառուցվածքը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Լսիր՝ ոչ միայն պետք է ,,տանենք Սուրիկին նստացնենք, ջարդենք, կոտորենք, որպեսզի մարդիկ լռեն: Ով մեղավոր է՝ նա էլ պիտի պատժվի,,…Ժամանակը կգա դու էլ կհայտնվես Սուրիկի կողքին՝ նույն բանդախցում…Ու ոչ միայն դու…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30