Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պարտադիր վերջնաժամկետների սահմանում են պահանջում

Սեպտեմբեր 16,2013 16:36

«Ամերիկայի Ձայն». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կներկայացնի Դամասկոսում անցյալ ամիս քիմիական զենքի կիրառմամբ հարձակման մասին հաղորդագրությունների հետաքննությունն իրականացրած քննիչների զեկույցը

Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան համաձայնության են եկել Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենքերի հանձնման հստակ և կատարման համար պարտադիր վերջնաժամկետներ սահմանող ՄԱԿ-ի բանաձևի անհրաժեշտության շուրջ:

Նման համաձայնության ձեռք բերման մասին հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի գրասենյակը՝ Փարիզում ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերիի և Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի իր գործընկերներ Լորան Ֆաբիուսի և Ուիլյամ Հեյգի միջև կայացած հանդիպումից հետո:

Փարիզում երկուշաբթի օրը կայացած հանդիպումն անց է կացվել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի և Ռուսաստանի իշխանությունները հայտնել էին Սիրիային քիմիական զենքերի պաշարը միջազգային հանրության վերահսկողության տակ հանձնելու ծրագրերի մասին: Սիրիայի իշխանությունները խոստացել են հետևել այս ծրագրին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունն այս ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կներկայացնի Դամասկոսում անցյալ ամիս քիմիական զենքի կիրառմամբ հարձակման մասին հաղորդագրությունների հետաքննությունն իրականացրած քննիչների զեկույցը: Քննիչներին հանձնարարված էր հաստատել, առանց կողմերից որևէ մեկին մեղադրանքներ ներկայացնելուց, թե արդյոք խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ զոհերի պատճառը դարձած հարձակումն իրականացվել էր  քիմիական զենքի կիրառմամբ:

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մեղադրում են Սիրիայի կառավարական ուժերին հարձակման ընթացքում քիմիական զենք կիրառելու մեջ, սակայն Սիրիայի իշխանությունները հերքում են այս մեղադրանքները՝ պնդելով, որ քիմիական զենքի կիրառումն իրականացվել էր ապստամբների ուժերի կողմից:

Արմեն Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30