Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչև չհաղթեմ՝ չեմ դադարեցնելու պայքարս»

Սեպտեմբեր 16,2013 15:39

Հանուն Հայաստանում սահմանադրական կարգի պահպանման, հանուն օրենքի առաջ հավասարության, հանուն մարդկանց իրավունքների 5 տարի ակտիվ պայքարում է Վիլեն Գաբրիելյանը:
Նրա պատկերացրած իդեալական պետությունը պետք է լինի ազատ ու երջանիկ: Վիլենը 30 տարեկան է. 2008 թվականից, իր խոսքերով, ամենօրյա օրակարգով պայքարում է հանուն արդարության. «Սկզբունքը մեկն է՝ մինչև ես չզգամ, որ վերջնական հաղթել եմ, որ ՀՀ-ում սահմանադրական կարգը վերականգնված է, չեմ դադարելու պայքարս»: Վիլենը վիրտուալ աշխարհում պայքարում է Նավակ Ճոճող կեղծանվամբ, նրան դուր չի գալիս այն նավակի ընթացքը, որի մեջ բոլորս ենք, իսկ քանի որ ղեկը իր ձեռքում չէ, նա ճոճում է նավակը: Իսկ նրան նավակը ճոճել է «ստիպում» Հայաստանում առկա խնդիրները, ամենագլխավորներն էլ առանձնացնում է. «Սոցիալական վիճակ, անարդարություն, անհավասարություն»: Ու այս խնդիրների լուծման միայն մեկ մեխանիզմ է տեսնում. «Գաս ու կանգնես հրապարակում, բայց պետք է այնպես կանգնես, որ վերջնական լինի»: Շատերը պնդում են, թե ժողովուրդը արժանի է այն իշխանությանը, որն ունի: Ակտիվիստը համաձայն է այս մտքի հետ և ճիշտ է համարում այն, որ հասարակությունը թելադրի այս կամ այն անելիքը, սակայն գտնում է, որ շատ ժամանակ կանցնի մինչև քաղաքացիների մտածելակերպը փոխվի. Լուծում նա տեսնում է. «Չեմ ուզում Վրաստանի հետ համեմատեմ Հայաստանը, բայց պետք է լինի մոտավորապես նույն սիստեմը, սա կովկասցու մտածելակերպի հետ էլ կապ ունի: Պետք է վերևից գա մի նորմալ մարդ, կոպիտ ասած՝ ձեռքը խփի սեղանին ու ասի՝ այսպես է ձևը այսօրվանից, ու բոլորը պետք է այսպես անեն»: Վիլենը Հայաստանում ակտուալ չի համարում իշխանափոխության կոչով նստացույցերն ու շուրջօրյա հանրահավաքները. «Դա էլ ենք տեսել, դրանք արվել են, արդյունք չեն տվել: Ես կարծում եմ՝ այն քաղաքական գործիչը՝ ընդդիմադիրը, ով գալու է, կանգնելու է Ազատության հրապարակում իշխանափոխության կոչով ու զանգված հավաքի, մաքսիմում երեք օր ունի գործելու: 2008 թվականի շարժումն եկել, հանգել էր ինչ- որ կետի ու իշխանությունը որոշել էր կոտորել. դա ուրիշ խնդիր է: Բայց դա չի բերել փաստացի արդյունք, իշխանափոխություն չի ստացվել: Դու մի մեխանիզմ ունես՝ գաս ու կանգնես հրապարակում»:
Քաղաքացիական ակտիվիստը քաղաքական դաշտում միայն մեկ գործիչ է տեսնում, ով կարող է իշխանափոխություն կատարել. «Դա Նիկոլ Փաշինյանն է: Բայց այսօր Նիկոլը չի կարող գալ, կանգնել հրապարակում ու այդ ուղերձը հղել հասարակությունը, որովհետև, կարծում եմ, իրավիճակը շատ լճացած է, դա հենց բոլոր նախորդ ընդդիմությունների պրոբլեմն է: Այսօր քաղաքական դաշտում պակասում են հասարակությանն ուղված ճիշտ քաղաքական ուղերձները: Օրինակ, իմ պատկերացմամբ, այս լուրջ իրավիճակում ազատության հրապարակում պետք է այս օրերին ամեն օր մի քաղաքական ուժ կանգնած լիներ, որը դեմ է մաքսային միությանը: Այդ պատճառով էլ այդ ակցիաների ժամանակ նախաձեռնողները հենց քաղաքացիական ակտիվիստներն են»: Վիլենը գտնում է, որ երիտասարդներն էլ պասիվ են, բայց վիճակն անհույս չի համարում: Կարծում է, որ հայ երիտասարդը նախ պետք է գիտակցի, որ ինքը ՀՀ քաղաքացի է և ինչպես ինքն ունի պարտականություններ պետության, այնպես էլ պետությունը իր առջև. «Պետությունը այս իշխանության օրոք դա չի իրագործում, այդ պատճառով հայ երիտասարդը դա պետք է պահանջի: Պետք է գա մի պահ իրենց գիտակցության մեջ, որ հասկանան, որ ես այս հանրապետության քաղաքացին եմ ու Հայաստանի քաղաքացի լինելով հանդերձ՝ նաև այս պետության տերն եմ ու պահանջատերը»:

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30