Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչպես է կառուցվել Սամվել Ալեքսանյանի «Փարվանան»

Սեպտեմբեր 16,2013 14:43

«Վերջերս Երեւանում ագռավներից բացի, այլ թռչուններ չեն նկատվում, նույնիսկ սովորական ճնճղուկներ չեն երեւում, գրեթե բոլոր թռչունները լքել են մայրաքաղաքը»,- այսօր «Հենարան» ակումբում խոսելով Երեւանի աղտոտվածության մասին, ասաց «Հանուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը:

Ըստ տիկին Դանիելյանի, թռչունների «արտագաղթի» պատճառը կանաչ զանգվածների ոչնչացումն է, իսկ թռչունները չեն կարող ապրել առանձին, փոքր ծառերի վրա. «Եթե մի փոքր կանաչ էլ կա, ռեստորանները «ղժժում» են ամբողջ օրը, հետո էլ` մեր ուրախ տղամարդիկ սկսում են սալյուտ անել, իսկ թռչունների համար այդպես անհնար է ապրել: Շատ ուրախ ժողովուրդ ենք, բայց արդյունքն այդպիսին է»:

Թռչունների «փախուստի» հետեւանքով էլ ծառերն են հիվանդանում, որովհետեւ, ըստ բնապահպանի, թռչունները սանիտարի ֆունկցիա են կատարում` նրանք ծառերի հիվանդության հարուցիչներին են ոչնչացնում:

Հարցին, թե պարբերաբար ծառատունկ է կատարվում, որքանո՞վ է դա արդյունավետ, բնապահպանն ասաց, որ դրանց պետք է պարբերաբար խնամել ու ոռոգել, ինչը չի արվում այն ծավալով, որքանով որ անհրաժեշտ է, տնկած 12-15 ծառից 2-3-ն են գոյատեւում:

Տիկին Դանիելյանի խոսքերով` նույնիսկ վախենում է որեւէ ծառատունկ անել, քանի որ տարածքները կանաչապատում են, հետո դա դառնում է զվարճանքի օբյեկտ:

Բնապահպանի ասելով` օրինակները շատ են, որոնցից ուշագրավը Հրազդանի կիրճում կառուցված ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանն է: Այս ռեստորանի տեղում, ինչպես ներկայացրեց տիկին Դանիելյանը, 3 հասարակական կազմակերպություններով, ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ, աղբանոցի վերածված տարածքը մաքրել են, լույս ու ջուր քաշեցին, ծառատունկ արեցին, նստարաններ ու զրուցարաններ տեղադրեցին, կարճ ասած` զբոսայգի ու հանգստի գոտի կառուցեցին, իսկ որոշ ժամանակ անց այդ նույն տեղում «Փարվանան» կառուցվեց:

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Hakob says:

    ու ինչպես է կառուցվել Փարվանան?

  2. Նելլի Բաբայան says:

    Հարգելի Հակոբ, ռեստորանային համալիրը կառուցվել է կանաչ գոտու, զբոսայգու հաշվին

  3. Նվեր Սարգսյան says:

    Այո, Փարվանայի տարածքը մեկ անգամ մաքրվել է ԱՄՆ Միջազգային Զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ և Համաշխարհային ՈՒսուցում կազմակերպության ծրագրերի շրջանակներում։ Ցավոք լֆիկները թույլ չտվեցին որ այդ մաքրությունը և բնությունը երկար գոյատևի։ Կարևորը որ հիմա փարվանա ունենք աշխարհը չունի։

  4. Սվետլանա says:

    Փարվանան, Հարսնաքարը և մյուս բոլոր քրեաօլիգարխիկ օբյեկտները պիտի քանդել և տեղում ծառատուն ու զբոսայգիներ կառուցել, հերիք անապատացնեք Երևանը

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30