Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ամենաշատ աղտոտված քաղաքներից են Երեւանը, Ալավերդին, Հրազդանը, Արարատը (Տեսանյութ)

Սեպտեմբեր 16,2013 14:27

Երկրագնդի վրա, այն տարածքներում, որտեղ օզոնային շերտը բարակել է, այդտեղ քաղցկեղի, հատկապես մաշկի քաղցկեղի աճ է նկատվում: Այսօր «Հենարան» ակումբում, օզոնային շերտի պահպանման միջազգային օրվա կապակցությամբ, ասուլիսին ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը: Հայաստանում, դեռեւս 1992 թվականից, ուսումնասիրվում է օզոնային շերտը, եւ տիկին Դանիելյանի ներկայացմամբ` ակնհայտ է, որտեղ օզոնային այդ պաշտպանիչ շերտը ավելի լավ վիճակում է, քաղցկեղով հիվանդությունների մակարդակը իջնում է 1 տարի տարբերությամբ. «Այսինքն, 1 տարի է պետք, որպեսզի այդ էֆֆեկտը երեւա, եւ հակառակը, այն տարիներին որտեղ քայքայումն ավելի շատ է, այնտեղ քաղցկեղը աճ է տվել»: 

Օզոնային շերտը, ինչպես ասաց բնապահպանը, ուլտրամանուշակագույն եւ ռենտգեն ճառագայթներից էկոհամակարգն ու մարդկանց պաշտպանող շերտն է, որը եթե քայքայվում է, ապա լուրջ վտանգ է առաջացնում: Իսկ քայքայման պատճառները քլոր եւ ֆտոր պարունակող ածխաջրածիններն են`ֆրեոնները: Այս նյութերի օգտագործումը 1985 թվականի միջազգային կոնվենցիայով խստացվեց եւ որոշվել էր դրանց փոխարինող նյութեր օգտագործել եւ կրճատել քլորի եւ ֆտորի կիրառումը. «Այն երկրները, որոնք ստորագրել էին կոնվենցիան, սկսեցին փոխարինել այլ նյութերով, որը որոշակի արդյունք տվեց, բայց հետո պարզվեց, որ քլորին փոխարինող հիդրոֆտոր նյութը, որը ջրածին է, դա ջերմոցային գազ է, եւ կլիմայի փոփոխության վրա է ազդում»:


Անդրադառնալով Հայաստանում օդի աղտոտվածությանը, տիկին Դանիելյանն ասաց, որ ամենաշատ աղտոտված քաղաքներից են Երեւանը, Ալավերդին, Հրազդանը, Արարատը: Միայն Երեւանում 29 բաց հանք է գործում, որն ըստ բնապահպանի, անթույլատրելի է, Իսկ Հրազդանի եւ Արարատի աղտոտվածությունը կապված է ցեմենտի գործարանի հետ, Ալավերդին` հանքարդյունաբերական ձեռնարկությամբ:
Ընդհանրապես քաղաքների կենտրոնները համարվում են խոցելի, քանի որ օդի ջերմաստիճանը կենտրոնում 1-2 աստիճան բարձր է լինում, օդային հոսքերը դեպի կենտրոն են գնում, եւ ինչպես տիկին Դանիելյանն ասաց`բոլոր տեսակի աղտոտվածությունները հավաքվում են կենտրոնում: Բնապահպանի խոսքերով, եթե ամբողջ աշխարհում էկոլոգիական ռիսկերը նվազեցնելու համար քաղաքաշինության ոլորտում սկսեցին կենտրոնները բեռնաթափել եւ հսկայական շենքեր չկառուցել, կանաչապատել ու մեքենաների հոսքը նվազեցնել դեպի կենտրոն, ապա Երեւանը հակառակ ուղղությամբ գնաց` պատմամշակութային հուշարձանները քանդելով, էկոլոգիական եւ սեյսմիկ ռիսկերը ավելացնելով. «Հիմա նայում եմ, հսկա շենքերը կառուցեցին, բայց պաստառներ են փակցնում ` ավելի բարեկարգ ու ավելի լավ Երեւան, իսկ հսկա շենքերը իրար վրա շարելով սպանում են Երեւանի կենտրոնը: Միջազգային փորձը մեզ համար դաս չեղավ, եղել են քաղաքներ, որոնք ստիպված են եղել կենտրոնը պայթեցնել, քանի որ մարդիկ չեն ուզել ապրել` աղտոտվածության պատճառով, այնտեղ ապրել հնարավոր չի եղել: Դա առավել եւս արտահայտվում է Երեւանում, քանի որ գոգավորության մեջ է ու այդ հոսքերը դեպի կենտրոն ավելի շատ են արտահայտված: Բնապահպանության նախարարության ուսումնասիրությամբ էլ`ամենաարտահայտված աղտոտվածությունը կենտրոնում է»:


Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30