Հայաստանցի բազկամարտիկ, աշխարհի՝ եռակի, Եվրոպայի՝ քառակի եւ աշխարհի գավաթի առաջնության եռակի չեմպիոն Վլադիմիր Մնացականյանը (նկարում՝ աջից), որ օրերս Գդինիայում աշխարհի չեմպիոն դարձավ նոր՝ մինչեւ 80 կգ քաշային կարգում, այսօր «Արմատ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում խոսելով եզրափակչում ադրբեջանցի մրցակցին պարտության մատնելու մասին, ասաց. «Կարեւոր չէ՝ մրցակիցդ ադրբեջանցի՞ է, թե այլ ազգի ներկայացուցիչ: Ընդամենը պետք է կենտրոնացած, բայց հանգիստ լինես ու հաղթես»: Իսկ 60 կգ քաշային կարգում երկրորդ անգամ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած (21 տարեկաններ) Եվրոպայի չեմպիոն Աշոտ Ադամյանի համար, որը նույնպես վճռորոշ մարտում հաղթել է ադրբեջանցու, այդ պայքարն այլ նշանակություն է ունեցել. «Ես մտածում էի, որ պարտավոր եմ հաղթել նրան: Չէ՞որ դա ազգի հեղինակության հարց էր»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ