Լեհաստանի Գդինյա քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում ոսկե մեդալներ նվաճած հայաստանցի բազկամարտիկներ Վլադիմիր Մնացականյանը, Աշոտ Ադամյանը եւ ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանն այսօր «Արմատ» մամուլի ակումբում հանդիպեցին ԶԼՄ-ների հետ:
Ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանը տեղեկացրեց, որ այս տարի մեր բազկամարտիկները պաշտոնական առաջնություններում մասնակցելով բոլոր տարիքային խմբերի մրցումներին՝ արդեն նվաճել են 15 մեդալ, որոնցից 4-ը՝ ոսկե, 5-ը՝ արծաթե եւ 6-ը՝ բրոնզե: «Սակայն սա դեռ սահմանը չէ: Նոյեմբերին մենք մասնակցելու ենք նաեւ «Նեմիրոֆի գավաթ» միջազգային հեղինակավոր մրցաշարին, որտեղ մեր տղաները, վստահ եմ, նոր հաղթանակներ կտոնեն», – ասաց Արսեն Գաբրիելյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ