Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վստահեցնում է` ազատամարտիկների սոցիալական խնդիրները մինչեւ տարեվերջ լուծվելու են:
«Ստեղծված է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի հիմքում պաշտպանության նախարարի հրամանով աշխատանքային խմբի կազմն է: Այսօր ուսումնասիրություններ ենք անում օրենսդրական դաշտի կատարելագործման ուղղությամբ եւ համապատասխան հաշվարկներ տանում, որ հաշվառենք պատերազմի բոլոր մասնակիցներին, եւ նրանք լինեն միասնական դաշտում: Հաշվառման աշխատանքները ծավալուն են եւ մինչեւ այս տարեվերջ ու հաջորդ տարեսկիզբ իր վերջնագծին կհասցնենք: Մնում է, որ մեր մարտական ընկերները կարողանան հավաքել անհրաժեշտ փաստաթղթերը՝ այդ կարգավիճակը ստանալու համար:
Այդ հաշվարկները ներկայացվելու են կառավարություն, կառավարությունը, ըստ հնարավորության, աշխատանքներ է տանելու, որ կենսաթոշակային խնդիրները ավելի բարելավվեն:
ԶՈՒ զորացրված զինծառայողների կենսաթոշակային խնդիրներն արդեն հաշվառման փուլի ավարտին են, եւ կարծում եմ` այդ հաշվառման հիմքում ընկած են լինելու այնպիսի գործակիցներ, որ կբերեն կենսաթոշակների որոշ չափով ավելացմանը: Այսօր չեմ կարող ասել չափը, բայց կավելանան»,- Aravot.am-ին ասաց նախարարը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ