Ծննդով աֆրիկացի այս ջայլամներն արդեն 3 տարի է` ապրում են Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում։ Նրանք այստեղ են հայտնվել ջրառատցի Տիգրան Խաչատրյանի շնորհիվ, որի նոր բիզնեսը շատերին զարմացրել է, մինչդեռ նա ջայլամաբուծությունը շահութաբեր բիզնես է համրում. «Մեզ հաջողվեց սպասվածից լավ արդյունք ստանալ, ունենք 70 ճուտ, հաջորդ տարի կունենք 400 հատ»։
Տիգրան Խաչատրյանը թռչուններին ձեռք է բերել, երբ ընդամենը մեկ ամսեկան էին։ Այսօր գրեթե բոլորը մայրացուներ են։ Թռչունները Հայաստանյան եղանակային պայմաններին հեշտ են հարմարվել, սակայն մի հատկություն ունեն, որը պետք է հաշվի առնել՝ մարդկանց նման կարող են սթրեսների ենթարկվել. «Սթրեսը այս կենդանիների համար մահացու է»։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ