Սեպտեմբերի 13-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Տերյան-Կորյուն փողոցների խաչմերուկից Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 1994 թ. ծնված Արթուր Գ.-ին, 1993 թ. ծնված Դավիթ Ա.-ին և ներկայացրել 1997 թ. ծնված Հովհաննես Կ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը14.00-ի սահմաններում, Արթուր Գ.-ն և Դավիթ Ա.-ն նշված վայրում վիճաբանել են Հովհաննես Կ.-ի հետ, որի ընթացքում Արթուր Գ.-ն հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով դիպչել է «Հայմամուլ» ՓԲԸ պատկանող կրպակի ապակուն, կոտրել այն և ստացել մարմնական վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն