Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում անցկացվեց «Արմենիան Սթյուդենթս ֆոր Լիբերթի» առաջին ամենամյա կոնֆերանսը

Սեպտեմբեր 16,2013 12:33

«Վանաձորը համահայկական երիտասարդական մայրաքաղաք» նախաձեռնությանն ընդառաջ` «Լայն հնարավորություններ» երիտասարդական ՀԿ-ն օրերս «Լոռեցիների միավորում» ԲՀԿ-ի աջակցությամբ Վանաձորում կազմակերպել էր «Արմենիան Սթյուդենթս ֆոր Լիբերթի» առաջին ամենամյա կոնֆերանսը եւ շարադրությունների մրցույթի մրցանակաբաշխությունը:

Կոնֆերանսը նվիրված էր Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանը:

«Ուսանողները եկել են ձեռք բերելու առաջնորդական հմտություններ երիտասարդական նախաձեռնողական խմբերի ստեղծման գործում, ունկնդրել հետաքրքիր դասախոսություններ ազգային եւ միջազգային դասախոսների մասնակցությամբ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Լայն հնարավորություններ» երիտասարդական ՀԿ նախագահ Աննա Մարտիրոսյանը` հավելելով, որ Կոնֆերանսի արդյունքում ակնկալում են նոր նախաձեռնություններ հենց կոնֆերանսի մասնակիցների կողմից, ինչը կխրախուսվի նաեւ դրամաշնորհներով:

Ըստ նրա` թեեւ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը դեռեւս կայացման փուլում է, այնուամենայնիվ, նախորդ տարիների համեմատ` այն զարգացման այլ փուլ է թեւակոխել:

IMG_9658«Այժմ Հայաստանի երիտասարդների ակտիվիզմի տեսանկյունից քաղաքացիական հասարակությունը բոլորովին այլ մակարդակի է, քան տարիներ առաջ: Այժմ երիտասարդական նախաձեռնողական խմբերի ստեղծումը ոչ մեկի համար խնդիր չի առաջացնում, երիտասարդներն ավելի ակտիվ են, ավելի նախաձեռնող եւ նորարարական գաղափարները ավելի շատ են կարողանում առաջ տանել»,-նշեց Աննա Մարտիրոսյանը` նկատելով, որ չնայած առաջընթացին` ազատականության գաղափարների տարածումը շատ կարեւոր եւ առանձնակի նշանակություն ունի:

«Դա հնարավորություն կտա հայ երիտասարդին լինելու ավելի ակտիվ, հանդես գալ նախաձեռնություններով, պաշտպանել իր իրավունքները եւ հետամուտ լինել, որպեսզի դրանք չխախտվեն: Այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք ծրագրում ներգրավել նաեւ մարզերի երիտասարդներին»:

«Լոռեցիների միավորում» ԲՀԿ նախագահ Մենուա Բրուտյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը մեծ թափ է ստացել:

«Ակնհայտ է, որ վերջին տարիներին, մասնավորապես թե մարզերում, թե Երեւան քաղաքում քաղաքացիական հասարակության զարգացումը այլ ընթացք, մեծ թափ է ստացել եւ գնալով ավելի զարգանում եւ կայանում է, դրան նպաստող բազմաթիվ գործոններ կան, եւ, միեւնույն ժամանակ, կա դրա պահանջարկը»,-ասաց Մենուա Բրուտյանը` նկատելով, որ նմանատիպ միջոցառումները, սոցցանցերի առկայությունը, եվրաինտեգրման գործընթացն արդեն իսկ նպաստավոր պայմաններ են քաղաքացիական հասարակության զարգացման հարցում:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30