news.am. Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու, փաստաբան Կրոմվել Գրիգորյանն արդեն շնորհավորել է Արա Զոհրաբյանին՝ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կրոմվել Գրիգորյանը:
«Եթե շնորհավորել եմ, ենթադրելի է, որ ընդունելի են ընտրությունների արդյունքները: Բնական է՝ սպասելի չէր նման արդյունք, եթե ես իմանայի, որ այս արդյունքը կլինի, հաստատ չէի դնի իմ թեկնածությունը: Արդյունքը ինձ համար զարմանալի է»,- նշեց Կրոմվել Գրիգորյանը:
Իսկ թե ինչու այսպես եղավ, գործընկերները նրան անակնկալի բերեցին, փաստաբանն ասաց. «Չեմ կարող ասել, ուղղակի եթե ի սկզբանե իմանայի այդպիսի արդյունք է լինելու, թեկնածությունս չէր դնի»: Միեւնույն ժամանակ, Կրոմվել Գրիգորյանն ասաց, որ որեւէ նեղացվածություն չկա փաստաբաններից, «սա իրականություն է»:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում