Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյան. Մաքսային միությանն անդամակցության մասին որեւէ դիրքորոշում ՀՀ կողմից որեւէ մեկը չի հայտնել

Սեպտեմբեր 16,2013 11:31

«Մայիսին հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովն իր օրակարգում այդ հարցն ունեցել է Մոսկվա կատարած այցի ժամանակ` Պետդումայում: Զեկուցողներ են նշանակվել երկու կողմերից, հարցերն ուսումնասիրվել են, քննարկվել են, վերադառնալուց հետո մամուլի ասուլիս է եղել, հարցազրույցներ: Ես հատուկ ուզում եմ նշել, որ հայկական կողմից համազեկուցողն էր տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանը, ով շատ լուրջ, բազմակողմանի տնտեսական վերլուծություններով էր ներկայացել» ,- օրերս «Առավոտի» հետ զրույցում ասել էր ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը`նաեւ այսպես հիմնավորելով այն, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը Սերժ Սարգսյանն անակնկալ եւ միանձնյա չի կայացրել, որ այդ թեմայով հանդիպումներ ու քննարկումներ բազմիցս են եղել: 

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից, որը նույնպես հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ է, Aravot.am-ը հետաքրքրվեց այդ հանդիպումների եւ քննարկումների ժամանակ խոսք եղե՞լ է Մաքսային միությանն անդամակցության մասին, կամ քննարկումների ընթացքից ինքը տպավորություն ստացե՞լ է, որ հայկական կողմը քննարկում է նաեւ Մաքսային միությանն անդամակցության հնարավորությունները: «Այդ քննարկումներին մասնակցել եմ, ավելին, չծրագրավորված եւ բավականին բովանդակային ելույթ եմ ունեցել`բազմաթիվ հարցադրումներով, որոնք վերաբերում են էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորություններին, շուրջ 170 հազար կիլոմետր ընդհանուր միության գոտում, Աբխազական երկաթգծի վերաբացման, մաքսային լրացուցիչ արտոնությունների` հաշվի առնելով ընդհանուր սահմանի բացակայությունը, ԼՂՀ հարցի առնչությամբ`այս նոր տնտեսական միության գործունեության պարագայում եւ այլն: Բոլոր օրինակները եւ ձեւակերպումները բերել եմ պատմականորեն ձեւավորված բարեկամության եւ ռազմավարական համագործակցության համատեքստում»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը` հավելելով. «Մաքսային միությանն անդամակցության հնարավորությունների մասին որեւէ վերջնական դիրքորոշում հայաստանյան կողմից որեւէ մեկը չի հայտնել, այդ թվում պատվիրակության ղեկավարը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30