Սենթ Լուիսում ավարտվեց չորս գրոսմայստերների մասնակցությամբ «Sinquefield Cup 2013» շախմատային մրցաշարը:
Եզրափակիչ տուրում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը պարտվեց ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենին եւ 2,5 միավորով պայքարն ավարտեց 3-րդ տեղում: Մրցաշարի հաղթող դարձավ Կարլսենը՝ 4,5 միավոր: Հիկարու Նակամուրան վաստակեց 3,5, Գատա Կամսկին՝ 1,5 միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ