1971 թվականի սեպտեմբերի 15-ին հիմնադրվել է «Գրինփիս»` Greenpeace` «Կանաչ աշխարհ» միջազգային բնապահպանական կազմակերպությունը: Հիմնադիրներն էին հանրային կապերի մասնագետ Բեն Մետկաֆն ու գործարար Դեվիդ Ֆրեյզեր Մակ Տագգարդը: Նրանց անվանում էին «Կանաչ բանակի առաջին զինվորներ»:
Անցած 42 տարում կազմակերպությունը շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված տարատեսակ ծրագրեր է իրականացրել` կենսաբազմազանություն, ոչ դիտավորյալ աղտոտում, մթնոլորտի պաշտպանություն եւ այլն: Այսօր կազմակերպությունը մասնաճյուղեր ունի աշխարհի 40 երկրում:
Որոշ երկրներում այսօր նշվում է ոչ միայն կազմակերպության ծնունդը, այլ նաեւ` Անտառի աշխատողի օրը: Երկիր մոլորակի վրա կա մոտ 38 միլիոն քառակուսի կմ անտառ: