Ինչպես տեղեկացնում է դատական տեղեկատվական համակարգը Ալֆա Ամիր Մամադու Սունունու Բահին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող «Դուբայ» հյուրանոցային համալիրի ժամանակավոր աշխատակից , 2013թ. ապրիլի 18-ին , ժամը 05:00-ի սահմաններում , իր բջջային հեռախոսը վերցնելու նպատակով մտել է նշված հյուրանոցային համալիրի թիվ 102 ննջասենյակ եւ օգտվելով այն հանգամանքից , որ Մարատ Էդուարդի Եղիազարյանը քնած է , այնտեղ գտնվող սեղանի վրայից գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող , 2.274.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդեր` 2 մատանի, 1 շղթա իր խաչով, 1 թևնոց եւ 41.657 ՀՀ դրամին համարժեք 100 ԱՄՆ դոլար` Մ Եղիազարյանին պատճառելով խոշոր չափերի հասնող նյութական վնաս:
Ալֆա Ամիր Մամադու Սունունու Բահին նախկինում դատված չի եղել, հիմա` կալանավորված է: