Սեպտեմբերի 14-ին «Փրկենք Գոշ լիճը» նախաձեռնության շրջանակներում կազմակերպվել էր «Դիլիջան» ազգային պարկի Գոշ լճի շրջակա տարածքի մաքրման աշխատանքներ (աղբահավաք):
Դիլիջանի Օրհուս կենտրոնի տեղեկացմամբ, ակցիայի նպատակն էր մաքրել լճի շրջակայքը կենցաղային աղբից, ինչպես նաև հանրության ուշադրությունը հրավիրել Գոշ լճի խնդիրների վրա:
Նախաձեռնության կազմակերպիչներն էին ՝ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ, Համահայկական բնապահպանական ճակատը, Դիլիջանի Օրհուս կենտրոնը: Աջակիցներն էին Կովկասյան բնության հիմնադրամը (CNF), Բնության համաշխարհային հիմնադրամ-Հայաստան (WWF-Armenia) կազմակերպությունն ու «Դիլիջան» ազգային պարկը:
Մի քանի ժամվա ընթացքում մասնակիցները ամբողջովին մաքրեցին լճի տարածքը աղբից՝ հուսալով, որ լճի գեղեցկությամբ հիացող այցելուներն այսուհետ մաքուր կպահեն այն:
Կարդացեք նաև
Շնորհակալություն նրանց բոլորին: Մենք մեր ընտանիքով ամեն անգամ նույնն ենք անում, երբ հանգստանում ենք քաղաքից դուրս: Զարմանում են, որ աշխարհում կան էակներ, որոնք իրենց մարդ են համարում, երբ բնության մեջ հանգստանալով, այնտեղ են թողնում իրենց իսկ կուտակած աղբը: Գուցե սա կապված է էկոլոգիապես անկիրթ լինելու հետ, սական կարծում եմ, որ դա ավելի շատ վերաբերում է ընտանիքում տարրական դաստիարակություն չստանալուն: