Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդի հիվանդանոցները դադարեցրել են բոլոր տեսակի հիվանդների ընդունումն ու վիրահատությունները, քանի որ բժիշկներին զանգվածաբար տարել են…բամբակ հավաքելու:
Ուզբեկական աղբյուրների համաձայն հիվանդանոցներում մնացել է բուժանձնակազմի հազիվ 30 տոկոսը:
Անցած տարի բամբակ հավաքելու էին տարել նաեւ «Շտապ օգնության» բժիշկներին եւ կանչերի դեպքում օգնության կարիք ունեցողին այցելում էին բուժքույրերը: Բամբակ հավաքելու գործին ներգրավվել են նաեւ ուսուցիչներին, աշակերտներին, առանձին ոլորտների գործարարներին:
Բազմաթիվ իրավապաշտպաններ եւ իրավապաշտպան կազմակերպություններ բողոքել են այսօրինակ վերաբերմունքի դեմ, իշխանությունները սակայն անհաղորդ են: Բամբակը Ուզբեկստանին տարեկան հարյուրավոր միլիոններ է բերում: