Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրք նախարարն ընդունել է Թուրքիայի Հայոց Պատրիարքի փոխանորդին

Սեպտեմբեր 15,2013 19:17

Եվրամիության հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեթ Բաղիշը Ստամբուլ քաղաքում ընդունել է Թուրքիայաում Հայոց Պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին, որն անցյալ շաբաթ Վան գավառի Աղթամարի եկեղեցում անցկացրել էր եկեղեցական Սուրբ Պատարագ, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։

Ըստ աղբյուրի, Արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանի հիվանդության պատճառով նրան այս դիրքում 2ՕՕ8 թվականից փոխարինող Աթեշյանը լրագրողներին ասել է, թե անցած տասը տարիների ընթացքում Թուրքիայում փոքրամասնություններն ականատես են եղել մեծ փոփոխությունների։ Այս մասին գրում է թուրքական «Հուրիեթ» օրաթերթը։


«Մենք ստացել ենք կրոնական հավելյալ ազատություններ, վերադարձվել են առգրավված անշարժ գույքն ու ֆինանսական միջոցները։ Եկել եմ ասելու, որ լայն հնարավորություններ են բացվել մեր դպրոցների ու պաշտամունքի վայրերի համար, ասելու, որ մենք այլեւս երկրորդ կարգի քաղաքացիներ չենք եւ այլեւս չենք լինելու ապագայում», ասել է Աթեշյանը՝ այցելելով Դիարբեքիրի գավառում գտնվող իր հայրենի Սիլվան քաղաքը՝ պատմական Նփրկերտը։

 

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30