Նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել ենք կանանց գաղտնիքներին, թե ինչ է նշանակում, երբ ասում են՝ 10 րոպեից կհասնեն հանդիպման, թե ինչպես են կանայք «խաբում» տղամարդկանց և այլն: Ասում են՝ կանայք առեղծվածային էակներ են: Գիտնականներն ամեն օր փորձում են բացահայտումներ անել և գտնել տարբերություններ կանանց ու տղամարդկանց միջև:
«Անհրաժեշտության դեպքում կրունկներին նայելու համար աղջիկները ետ են շրջվում, իսկ տղաները պարզապես բարձրացնում են ոտքերը: Տղաներն իրենց սանրվածքը ձեռքով են հարթում, իսկ աղջիկները՝ մատներով: Աղջիկներին դուր գալու համար տղաները ջանում են ավելի խելացի երևալ, իսկ աղջիկները՝ հիմարիկ խաղալ: Որևէ գաղտնիք հաղորդելու համար աղջիկները ձեռքով կիսով չափ փակում են իրենց բերանը և շշնջում ընկերուհու ականջին, իսկ տղաները պարզապես իջեցնում են իրենց ձայնն ու կռացնում գլուխը»: Ահա այսպիսի գաղտնիքներ, որոնք շատ են հանդիպում առօրյայում, բացահայտել է stevsky.ru-ն:
«Առավոտ երիտասարդականն» այսօր ընտրել է աղջիկներին վերաբերող 5 հարց, որոնք հղել է թե՛ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, թե՛ տղաներին (հարցմանը մասնակցել է 26 մարդ՝ հավասարության սկզբունքով):
1. Ինչպե՞ս են աղջիկները գրավում տղամարդկանց.
Կարդացեք նաև
Արտաքին տեսքով, խելքով, աչքերով (պատասխանում են տղաները):
Առաջին հերթին արտաքին տեսքով ՝ հայացքով, ժպիտով: Կարծիք կա նաև, որ ամեն ինչ կախված է տղամարդու տեսակից (պատասխանում են աղջիկները):
2. Ինչու՞ են աղջիկները բարձրակրունկ կրում.
Որպեսզի ավելի ցանկալի լինեն, ընդգծեն իրենց արտաքինը (պատասխանում են տղաները):
Որպեսզի իրենց վստահ զգան, նաև որպեսզի բարձրահասակ երևան (պատասխանում են աղջիկները):
3. Ի՞նչն է աղջիկների՝ ժամադրությունից ուշանալու պատճառը.
Որպեսզի տղային ստիպեն մտածել իրենց մասին, նաև ապացուցել, որ նրանք հասարակ անձնավորության չեն սպասում: Հնարավոր է՝ տղամարդու հետ հանդիպեն ընդամենը մեկ ժամ, բայց պատրաստվեն 7-ից 8 ժամ: Աղջիկները հաճախ ուշանում են ժամադրությունից այն պատճառով, որովհետև մտածում են, օրինակ՝ մազերի գույնը համապատասխանեցնեն վերնաշապիկի, կոշիկի և տաբատի հետ և այլն (պատասխանում են տղաները):
Արտաքինը գեղեցկացնելու, մի քանի անգամ հանվել-հագնվելու, նաև հուզվածության պատճառով (պատասխանում են աղջիկները):
4. Ինչի՞ց կարող են աղջիկները նեղանալ.
Ուշադրության պակասից, դավաճանված զգալուց, ամեն ինչից՝ նաև այն բանի պատճառով, որ խոսելիս չես նայում իրենց։ Աղջիկները սիրում են գեղեցիկ բառեր և ռոմանտիկ պահեր ստանալ (պատասխանում են տղաները):
Սխալ հումորներից, ուշադրության պակասից, անտարբերությունից (պատասխանում են աղջիկները):
5. Աղջիկներն ավելի շատ ուշադրություն են դարձնում արտաքին տեսքի՞ն, թե՞ ուսմանը.
Տղաների շրջանում հարցվողների մեծամասնությունը այս հարցին դժվարացավ պատասխանել: Սակայն եղան տարբերակներ, թե աղջիկներն ավելի շատ ուշադրություն են դարձնում ուսմանը հենց միայն տղաների շրջանում լավ կարծիք ստեղծելու համար: Աղջիկներից շատերն էլ ընտրեցին «ուսմանը» տարբերակը: Ամեն դեպքում, թե՛ տղաները, և թե՛ աղջիկները մեծ կարևություն տվեցին որակյալ ուսում ստանալու խնդրին:
«Առավոտ երիտասարդականի» հարցերին տվեցին նաև այլ պատասխաններ.
«Աղջիկները գրավում են տղամարդկանց, որովհետև նրանք ունեն այն, ինչ տղաները չունեն»,-ասում է 22-ամյա Գարեգինը: «Աղջիկները բարձրակրունկներ են հագնում, որպեսզի չկարողանան նորմալ քայլել»,- պատասխանում է Հարություն Ծատրյանը: Իսկ Գևորգ Սերոբյանը նշում է. «Ավելի շատ ուշադրություն են դարձնում տղամարդու գրպանին, քան իրենց արտաքին տեսքին կամ ուսմանը»:
Նազենի Բաղդասարյան
Հ.Գ. Առաջիկա հրապարակումներ ժամանակ «Առավոտ երիտասարդականը» կանդրադառնա նաև տղաներին վերաբերող հարցերին: