Լրահոս
Օրվա լրահոսը

Google-ի նոր տարբերանշանից մինչև Instagram

Սեպտեմբեր 15,2013 15:55

Հերթական շաբաթն ու հերթական IT նորությունները:

Համացանցում հայտնվել է Google-ի նոր տարբերանշան, որի տառերը դարձել են «հարթ»՝ ստվերների ու ավելի վաղ գույների բացակայության հաշվին: Նոր տարբերանշանը նկատվել է ընկերության սերվերում, այս մասին հայտնել է ars technica-ն : Google-ի բրենդային հարցերի ռազմավարությանը ծանոթ աղբյուրը հայտնել է, որ համացանցում հայտնված տարբերանշանը չի փոխարինի ավանդականին, համենայնդեպս՝ առաջիկայում: Այն մշակված է այն դեպքերի համար, երբ սովորական տարբերանշանը կարող է լավ տեսանելի չլինել, հատկապես գովազդային ցուցանակներին:

Որոնողական հսկան Intel ընկերության հետ միասին ներկայացրել է «քրոմբուքերի» շարք: Արտադրանքն իրենից ներկայացնում է Chrome OS օպերացիոն համակարգով նոթբուք, որն աշխատում է Haswell չիպերի հիման վրա: Նոր պրոցեսորն աշխատանքի արտադրողականությունը կավելացնի 15 տոկոսով, այս մասին հայտնել է ars technica-ն: Chromebook-երը հայտնի են ցածր գներով և բավական արագ ու արդյունավետ աշխատանք ապահովող «միջուկով»: Դրանց գինը սկսվում է 250 դոլարից:

Google-ն իր հերթին դուրս է գալիս նոր ոլորտ, պատրաստվելով թողարկել MOOC.org նախագիծը: Այդ կայքում բոլոր ցանկացողները կարող են ուսուցում անցնել խոշոր համալսարանների առցանց-կուրսերով, այս մասին գրել է Fast Company-ն:   MOOC.org-ն ակադեմիակայի պլատֆորմը բաց է լինելու: Համալսարանները, ոչ կոմերցիոն կազմակերպությունները և մասնավոր հեղինակները կարող են մշակել ու տեղադրել սեփական առցանց-կուրսերը:

Facebook-ը և Yahoo!-ն հետախուզության վերահսկողության օրենքի համաձայն թույլտվություն են խնդրում ԱՄՆ գաղտնի դատարանից՝ հատուկ ծառայությունների հարցումների վերաբերյալ տվյալները հրապարակելու համար, այս մասին հաղորդում է Yahoo news-ը:  Այս ընկերությունները գաղտնի դատական մարմնին նախօրեին առանձին, բայց միևնույն հարցումն են ներկայացրել՝ վերոնշյալ օրենքը վերահսկելու վերաբերյալ:

Instagram-ը գնելու համար 1 մլրդ դոլար ներդնելով՝ Facebook-ն այժմ սպասում է իր գումարների «վերադարձին»: Երեկ ծառայությունը հայտնել է, որ իր օգտատերերի թիվը հասել է 100 միլիոնի: Կայքում այժմ գովազդ չկա, սակայն նոր տնօրենը կանխատեսում է, որ այն իրեն երկար սպասեցնել չի տա: Կայքում գովազդ կտեղադրվի մեկ տարվա ընթացքում, գրել է korrespondent.net -ը:  

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30