Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ինչպես shamshyan.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 07:30-ի սահմաններում Alfa Romeo մակնիշի 33 ՕT 611 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50 կմ հատվածում՝ Առուճ գյուղից դեպի Ագարակ գյուղ տանող ճանապարհին, նշված ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով 70 մետր՝ հայտնվել ժայառաբեկորների մոտ: Վթարի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Ժամանել էին նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզի փրկարարական վարչության և Աշտարակի հրշեջ-փրկարարական խմբերը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ տեղեկությունների՝ վարորդն ու 3 ուղևորները, ովքեր գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ և նրանք՝ որպես սպա, ծառայում են Գյումրիում տեղակայված ՌԴ զորամասում: Քննիչի հանձնարարականով պարզվում է վարորդի և ուղևորների ինքնությունը: