Բախում՝ 193 միլիոն եվրո արժողությամբ:
Գարետ Բեյլն ամառային տրանսֆերային պատուհանում Մադրիդի «Ռեալի» ամենաթանկ ձեռքբերումն է: Արքայական ակումբում է հանդես գալիս նաեւ աշխարհի թիվ 2 ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն: Եվ ահա, «Ռեալի» մարզումներից մեկում պորտուգալացին կոշտ սահանկում է կիրառել թիմի նորեկի նկատմամբ, որից Բեյլը բարեբախտաբար չի տուժել:
Երկու ֆուտբոլիստները միասին արժեն 193 միլիոն եվրո: ԶԼՄ-ները ենթադրում են, որ Ռոնալդուն դրան կարող էր գնալ Բեյլի փառքի նախանձից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ