Մարտունիում շարունակվում է «Սեւանա լիճ» 16-րդ կարգի շախմատի միջազգային մրցաշարը:
Յոթերորդ տուրից հետո 5,5 միավորով միանձնյա առաջատարը հայաստանցի գրոսմայստեր, Կարեն Գրիգորյանն է: Նրանից կես միավոր պակաս են վաստակել մրցաշարի միանգամից երեք հյուրեր՝ Մարկուս Ռագերը (Ավստրիա), Յուրի Կուզուբովը (Ուկրաինա) եւ Սերգեյ Ժիգալկոն (Բելառուս): Գրոսմայստեր Արման Փաշիկյանը 4,0 միավորով ընթանում է 5-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ընդհանրապես Կարեն Գրիգորյանն աչքի է ընկնում իր ագրեսիվ խաղով, և եթե հետևեինք բռնցքամարտում ընդունված նիկ-անուններ տալու սովորույթին, ապա կարելի էր նրան անվանել ՛՛Փոթորիկ՛՛, սակայն երեկվա խաղում այնպիսի համառություն և հաղթանակի հասնելու կամք դրսևորեց, որ այդ մականունը իրեն ՛՛չի ձգում՛՛:
Հուսով եմ առաջիկայում ականատես կլինենք երիտասարդ գրոսմայստերի մեծ ձեռբերումներին: