Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բացվեց Եվգինե Մարտիրոսյանի «Ապրելու ուրախություն» ցուցահանդեսը

Սեպտեմբեր 15,2013 13:04

«Ինքը ընդհանուր առմամբ իմ զգացողություններն են կյանքի, հիմնականում շեշտը դրել եմ «ապրելու ուրախություն» գործի վրա, էնտեղ ունեմ ուրիշ գործեր, որոնք աբստրակտ էքսպրեզիոնիզմի ոճի մեջ են ու ավելի շատ հարում են «գունավոր դաշտերի նկարչությանը». այդ ուղղությունը ինձ շատ հարազատ է»,- հայտարարեց նկարչուհի Եվգինե Մարտիրոսյանը սեպտեմբերի 14-ին իր անհատական «Ապրելու ուրախություն» ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ:

Ցուցահանդեսը «Դալան» ցուցասրահում է և տևելու է 20 օր՝ մինչև հոկտեմբերի 4-ը:

«Ապրելու ուրախությունը» նկարչուհու թվով չորրորդ անհատական ցուցահանդեսն է աբստրակտ ոճում: Եվգինե Մարտիրոսյանը առաջին անգամ այդ նախագիծը իրականացրել է 2009 թվականին Նորարար փորձառարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ): Ցուցահանդեսի աշխատանքների մեծամասնությունը ունեն նկարչուհու փարիզյան շրջագայության ազդեցությունը:

«Առավոտի» թղթակցի հետ զրույցքում նկարչուհին խոսեց ցուցահանդեսում տեղ գտած իր գործերի և իր գործունեության մասին.

«Հիմնականում իմ արվեստով ցանկանում եմ ներդաշնակություն ստեղծել . ներդաշնակությունը արտահայտվում են գույնով, տոնով, պուտերով՝ վրձնաբջիջներով, շատ խորացել եմ այդ ստրուկտուրայի մեջ, դա դիվիզիոնիզմից ա մի քիչ գալիս,Սյորայի գույնի գունաբաժանումը, գույնի տրոհումը, դրանով ես ուզում եմ ստանալ տրամադրություն, մարդկային զգացումների էդ անվերջանալի գամման ՝ ուրախութուն, տխրություն, հիացմունք ուզում եմ նաև ավելի մեդիտատիվ լինի, որ այդպիսի նկարը նայելով դիտորդը ամբողջությամբ ընկրկվի նկարի մեջ»:

Եվգինե Մարտիրոսյանը նշեց, որ ազդվել է ֆրանսիական պոստ իմպրեսիոնիզմից Սեզամից, Սյորայից. «Շատ կարևորում եմ գույնի զգացածը: Գույնը դիտում եմ որպես ինքնուրույն, ոչ թե օբյեկտին ծառայելու միջոց, այլ որպես ինքնուրույն սուբյեկտ, այսինքն՝ գույնը ինձ համար առանձին կերպար է, առանձին իմաստ կա, գունային ինտենսիվություն»:

Ներկա գտնվողներից մեկը բնութագրեց այն որպես «ազնիվ» ցուցահանդես. «Ինքը ներքին մղում ունի ու այդ ներքին մղումը վերարտադրում է առանց այլևայլև մտայնությունների»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Եվգինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30