Սպորտի նախարար Յուրի Վարդանյանի որդու` Նորայր Վարդանյանի վթարի մասին պարզաբանումներ ստանալու NEWS.am-ի փորձին ի պատասխան նախարարը դժգոհել է «Ինձ արդեն 1500 հատ զանգ է եկել 5 ժամվա մեջ, ամեն մեկը ուզում է մի բան իմանալ: Փոխարեն իմ տղայի առողջության մասին մտածեմ, ես ձեր զանգերին պիտի պատասխանեմ, բացատրություններ պիտի տամ։ Հարցեր եք տալիս, ես այդ հարցերի ժամանա՞կն ունեմ, որ տալիս եք, պիտի զանգեք, ասեք՝ նորմա՞լ է, իր հետ լուրջ խնդիր կա, թե չկա, ես էլ կասեմ, որ չկա։ Դուք ավելորդ հարցեր եք տալիս, լրագրողներդ: Ավելորդ հարցեր ես տալիս, աղջի»։