Սեպտեմբերի 14-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խանջյան փողոցի թիվ 231/105 տնակի մոտակայքում՝ 40 քմ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Դուրյան փողոցի թիվ 24 շենքի մոտակայքում՝ 250 քմ, Կենտրոնական թաղամասի թիվ 16 մանկապարտեզի մոտակայքում՝ 2000 քմ Սոլակ գյուղի վարչական տարածքում` 3,5 հա, Արագածոտնի մարզի Ագարակ-Բյուրական ավտոճանապարհի 12-րդ կմ-ում՝ 5000 քմ, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Հերհերի ջրամբարի մոտակայքում՝ 10 հա խոտածածկ տարածք և 50 եղևնի, Լոռու մարզի Ջրաշեն գյուղի սկզբնամասում՝ 1 հա, Սպիտակ քաղաքի Գերմանական թաղամասում` 1 հա,Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցում՝ 2000 քմ, Երևանի Շրջանցիկ թունելում՝ 2 հա, Քուչակ թաղամասի թիվ 49 շենքի մոտակայքում՝ 500 քմ, Հասրաթյան փողոցի թիվ 5 շենքի մոտ՝ 2 հա խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
ԱԻՆ