Երևակայությունս չի բավականացնում ասելու, թե ԵՄ-ն էլ ինչ կարող է անել ՀՀ-ի հետ համագործակցությունը շարունակելու համար»,- այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ԵՄ-ն ինչպես պետք է այսուհետ աշխատի քաղաքացիական սեկտորի հետ:
Նա նշեց, որ շատ լավ է հասկանում ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին, քանի որ Հայաստանն իրեն դրսևորել է որպես անվստահելի գործընկեր ԵՄ համար: Իրավապաշտպանն ասաց, որ եթե իրեն է պատկերացնում ԵՄ պաշտոնյաների փոխարեն, ապա իր մոտ չի ուրվագծվում, թե ինչ ձևաչափով է հնարավոր աշխատել ՀՀ իշխանությունների հետ, որովհետև փոխադարձ ժպիտներով և փոխադարձ խոստումներով համագործակցություն չի կայանում