ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրությունների հաշվիչ հանձնաժողովն ավարտեց ձայների հաշվարկը եւ քիչ անց պաշտոնապես կհայտարարի, որ Արա Զոհրաբյանն ընտրվել է ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ:
Ձայները բաժանվել են հետեւյալ կերպ`Արա Զոհրաբյան`714, Տիգրան Աթանեսյան` 94, Կրոմվել Գրիգորյան` 84: 19 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Սրանք այն քվեաթերթիկներն են, որոնցում կամ նշում չկար, կամ «ծիտիկը» դրված էր մի քանի թեկնածուի անվան դիմաց:
Չնայած հաշվիչ հանձնաժողովը խոստացել էր, որ ընտրության արդյունքները կհրապարակեն կեսգիշերին մոտ, ժամը 21.20 արդյունքներն արդեն հայտնի էին:
Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ