ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրությունների հաշվիչ հանձնաժողովը քվեարկության արդյունքերից հետո ընդառաջ գնալով «Հետաքննող լրագրողներ» եւ «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» կազմակերպությունների դիտորդներ Գրիշա Բալասանյանի եւ Նելլի Հարությունյանի առաջարկին,այն է՝ պալատի նախագահի ընտրություններում ձայների հաշվելու գործընթացին ապահովել լրատվամիջոցների ներկայությունը, որոշել է, որ քվեարկության ամփոփման նիստին ներկա գտնվեն լրագրողները:
Այս պահին մենք հետեւում ենք արդյունքերի ամփոփման գործընթացին:
Ի դեպ, այս առաջարկին կողմ են քվեարկել թեկնածուների վստահված անձինք, հաշվիչ հանձնաժողովի ինը անդամները:
Ռ.Մ.