Սեպտեմբերի 13-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ճանապարհի 24-րդ կմ-ի հատվածին կից դաշտում հրդեհ է:ո
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 15.45-ի սահմաններում, 1945 թ. ծնված Վարազդատ Գ.-ն հողատարածքի սեփականատիրոջ խնդրանքով, հողամասը մաքրելու նպատակով, այրել է չոր խոտերը, ինչի հետևանքով այրվել է նաև հողամասում գտնվող վագոն-տնակը:
Հրդեհը մարվել է ժամը17.33-ին` մարտական 1 հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետևանքով պատճառված նյութական վնասի չափը գերազանցում է 100.000 դրամը:
Հրդեհային տեսչության կողմից կատարվում է հետաքննություն