Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ակնաբույժը քիմիական այրվածքները բուժող քսուկ է հայտնագործել

Սեպտեմբեր 14,2013 18:55

Ակնաբուժ, «Լուսածին աչքի միկրովիրաբուժական կլինիկայի» տնօրենը պրոֆեսոր Մանուկ Մանուկյանը քիմիական այրվածքները շատ արագ բժշկող քսուկ է ստեղծել:

Պարոն Մանուկյանն այսօր «Արմատ» ակումբում ասաց, որ  այդ  բացառիկ բժշկող դեղամիջոցի գյուտը արդեն հաստատվել է Մոսկվայի ռազմա- բժշկական ակադեմիայի ու միջազգային այլ ակադեմիաների կողմից:

«Նախապես ուսումնասիրել եմ քիմիական երկու տեսակի այրվածք, որոնք առաջանում են ճագարների մոտ, դեղամիջոցը սկսզբում ճագարների մոտ փորձարկեցի եւ հաջողության հասա»,-ասաց պրոֆեսորը:

Նրա խոսքերով, ինքը բժշկող այդ նյութի մասին զեկուցումներ է ներկայացրել տարբեր միջազգային կազմակերպություններում եւ այդ կազմակերպություններն էլ են հաստատել իր ստեղծած դեղամիջոցի բացառիկությունը. «Որ այսօր դա հենց այն դեղամիջոցն է, որը համարվում է միակը քիմիական այրվածքների բուժման համար»:

Պրոֆեսորը վստահեցրեց, որ քսուկն օգնում է վերականգնել այրված հյուսվածքը. «Քսուկի հիմքում մոնոեթալոնամինն է, որը երկու ամսում հնարավորություն է ընձեռում լրիվ վերականգնել վնասված հյուսվածքները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30