Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես նրան հեռվից կսիրեի». Երբ սիրում ես՝ իմանալով, որ նրա սիրտն զբաղված է

Սեպտեմբեր 14,2013 18:24

«Գիտեմ, որ չպետք է սիրեմ նրան, բայց չի ստացվում: Նա մեր թաղից է, ամենօր տեսնում եմ նրան, փորձում եմ չնայել աչքերին, բայց աներեսի պես նա  փորձում է սիրաբանել ինձ հետ: Վաղուց գիտեի, որ կնամոլ է, չնայած ընկերուհի ունի» ,-ասում է 19-ամյա Ռիման: Հավելում է՝ երբ իմացավ, որ իր սիրած էակն ուրիշի հետ է ընկերություն անում, լաց եղավ, տառապեց: Ռիմայի խոսքով՝ ճիշտ է՝ դեռ շարունակում է  սիրել նրան, բայց ուրախ է, որ տղան ընտրել է ուրիշին. «Հավաստի աղբյուրներից գիտեմ, որ նա խաղամոլ է, ուրախ եմ, որ նա ինձ չմոտեցավ, հակառակ դեմքում՝ կուրորեն բախտս կապելու էի անհուսալի մեկի հետ: Ամեն դեպքում՝ եթե նա շատ լավ, ընտանիքին նվիրված տղա էլ լիներ և ընտրեր ուրիշին, ես չէի խառնի նրանց, այլ հեռվից կսիրեի»,-հավաստիացնում է  Ռիման:

«Առավոտ երիտասարդականն»  այսօր անադրադարձել է այն երևույթեին, երբ շատ մարդիկ շարունակում են սիրել՝ իմանալով հանդերձ, որ իրենց ընտրյալի սիրտը զբաղված է:

Սարա Ուոթմանն ու Ռոյ Բաումեյստերը իրենց կատարած ուսումնասիրության  արդյունքում  պարզել են,  որ բնակչության 98%-ը իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ տառապել  է անփոխադարձ սիրուց: Գրում է hogeban.info: Ոմանք հաշտվում են այդ մտքի հետ, որ իրենց սիրելին նախընտրում է ուրիշիին, ոմանք թաքուն հույսեր են կապում,  ոմանք  էլ իրենց կյանքը վերջացած են համարում: Կան նաև մարդիկ, ովքեր լցվում են վրիժառությամբ, ոմանք էլ  թակարդներ են լարում իրենց  մրցակցի դեմ՝ ուրիշի անունով այլ պատրվակով  ժամադրության կանչելով:

Հանուն սիրած էակի ստորությունների դիմելը այն արդարացումով, թե նպատակը միջոցներ չի պահանջում, բժիշկների և հոգեբանների կողմից դիտարկվում է սեփական  երջանկության, ներդաշնակության դեմ  արվող այլ: Այստեղ պետք է հիշել  Բալզակի  խոսքը.  «Սերն իր մեջ միավորում է մարդու բոլոր բարի հատկությունները»:

Հոգեբանները նշում են՝ եթե Ձեր սերը փոխադարձ չէ, կարևոր չէ, նրա սիրտը զբաղված է, թե՝ ոչ, չպետք է մտածել նրա կյանքը խորտակելու մասին կամ էլ գնալ ինքնակործանման՝ ինքնասպանության կամ որևէ այլ բանի միջոցով: Ընդհակառակը, գուցե այդ հանգամանքն օգնի Ձեզ ինքնակատարելագործվել: Եթե քեզ հասել է կիտրոն, ապա դրանից պատրաստեք լիմոնադ»,-ասում է հանրահայտ հոգեբան Դեյլ Կարնեգին:

Գրում է www.med-practic.comը:  «Սիրո էներգիան կարող է ուղղվել, ոչ թե ինքնաոչնչացման ինքնակատարելագործման վրա… Ֆրասիացի կոմպոզիտոր Հեկտոր Բերլիոզը մի քանի տարի անընդմեջ փորձում էր տիրանալ իռլանդացի դերասանուհի Հենրիետտա Սմիթսոնի սիրուն` սակայն ապարդյուն: Այդժամ նա ուղղեց իր զգացմունքի ամբողջ ուժը ստեղծագործական կյանքին և գրեց իր գլուխգործոց` «Ֆանտաստիկ սիմֆոնիան» : Էպիզոդներից մեկում նա այդ դերասանուհուն ներկայացրել է որպես վհուկների գարշելի առաջնորդ: Նրա կենսագիրները նշում են, որ սիմֆոնիան ավարտելուց հետո Բերլիոզը զգաց, որ ազատվել է անպատասխան սիրո ցավոտ մոլեգնումից:

 

Միշտ էլ սիրում են և մարդուն, և այն իդեալական կերպարին, որը ստեղծվել է նրա հիմքով: Հայտնի ֆրանսիացի հոգեբան Ժան Պիաժեն բուժեց իր հիվանդին` ստիպելով նախ այրել սիրելիի բոլոր նկարներն ու նամակները, իսկ հետո հիպնոսի սեանսի ժամանակ` դիտավորյալ պահպանած միակ լուսանկարի առջև հիշել նրա ոչ մեծ թերությունների մասին: Հետո Պիաժեն հմուտ կերպով ուռճացնելով և ընդգծելով դրանք, նկարի վրա ստեղծեց մեծ գիշատիչ թռչնի կերպար, որից կինը ինքն էր ուզում որքան հնարավոր է շուտ ձերբազատվել և մոռանալ այդ երբևէ սիրած դեմքը»,- նշված է կայքում:

Նազենի Բաղդասարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30