ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրություններն ավարտվեցին: Հաշվիչ հանձնաժողովը ժ.17.00-ին փակեց տեղամասի դռները եւ անցավ քվեները հաշվելուն:
Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ապետնակ Պողոսյանն ասաց, որ ժ.17.00-ի դրությամբ մասնակցել են 913 փաստաբան:
Հիշեցնենք, որ ընտրություններին պետք է մասնակցեին 1370-ը: «Նման աննախադեպ ընտրություն երբեւէ չի եղել»,-ասաց նա:
Ա.Պողոսյանն տեղեկացրեց նաեւ, որ ողջ օրվա ընթացքում երկու արձանագրություն է կազմվել: Մեկի մասով Aravot.am-ը տեղեկացրել էր. Թումանյան եւ Թունյան ազգանունների հետ էր կապված, իսկ մեկ արձանագրությունն էլ կազմվել էր, քանի որ քվեարկողը տողն էր շփոթել:
Դիտորդական առաքելություն իրականացրեցին հինգ կազմակերպություններ, Հայասստանի Հելսինկյան կոմիտեն, «Հետաքննող լրագրողներ», «Երիտասարդ իրավաբաններ», «Մարդու իրավունքներ», ԱՄՆ «Էյ ԲԻ ԷՅ» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Կարդացեք նաև
Ձայների հաշվելու գործընթացին հանձնաժողովի անդամները, վստահված անձինք ու դիտորդներն են, լրատվամիջոցները արդյունքների մասին կիմանան գիշերը: