Շոուբիզնեսյան անցուդարձը՝ շաբաթվա կտրվածքով, ձեզ է շտապում ներկայացնել «Առավոտ երիտասարդականը»:
Դեռ մի քանի օր է, ինչ երգչուհի Սոնա Շահգելդյանը ներկայացրել է իր «Հարսի շոր» երգի տեսահոլովակը, բայց արդեն պատրաստվում է ներկայացնել նաև դուետով. «Շատ շուտով նաև պատրաստ կլինի իմ և Սարոյի նոր զուգերգը», – գրել է երգչուհին իր ֆեյսբուքյան էջում:
Երեկ՝ սեպտեմբերի 13-ին, երեւանյան Bourbon St. –ում տեղի է ունեցել պատմական մի իրադարձություն. առաջին անգամ իրենց համատեղ երաժշտական կարիերայի ընթացքում հենց երկուսով ելույթ են ունեցել հանրահայտ Armenian Navy Band խմբի անդամներ Արտո Թունչբոյաջյանը եւ Վահագն Հայրապետյանը, այս մասին գրել է Style News.am-ը: Երաժիշտները հանդես են եկել ամբողջովին նոր իմպրովիզացիոն ծրագրով, որն իրենից ներկայացնում էր ավանգարդ ֆոլկի միքս հայկական ժողովրդական երաժշտության, ջազի, տանգոյի եւ նույնիսկ դասականի հետ:
Հատկապես վերջերս, շատերն են նախընտրում ակումբային համերգները: Դրանցից մեկն էլ տեղի է ունեցել սեպտեմբերի 12ին, երեւանյան «Mezzo» ակումբում: Այնտեղ կայացել է Հայաստանի ժողովրդական արտիստ, սիրված կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի և երիտասարդ, բայց արդեն հայտնի երգչուհի Սեդա Ամիր-Կարայանի համատեղ համերգը: Style News.am-ի փոխանցմամբ, համերգի առաջին հատվածում մաեստրոն մենակ է ելույթ ունեցել: Նա կատարել է հայտնի և սիրված հին ու նոր երգեր եւ պիեսներ, ինչպիսիք են «Երկու կռունկը», «Մանկության տեսիլները», «Գարնան կաթիլները»:
Կարդացեք նաև
Փոփոխություններ են եղել նաև հայտնիների անձնական կյանքում:
Դերասան Խորեն Լևոնյանն ու Լիկա Մեսրոպյանն ամուսնացել են, այս մասին գրել է esem.am-ը: Զույգն ամուսնությունը ԶԱԳՍ-ում չի գրանցել, քանի որ պաշտոնապես Խորենը դեռևս չի ամուսնալուծվել բալետի պարուհի Մերի Հովհաննիսյանից:
Այս շաբաթ ամուսնացել է նաև երգիչ Դավիթ Թուջարյանը: Այս ուրախալի լուրի մասին Դավիթը հայտնել է esem.am-ին ու խոստացել մանրամասներ հաղորդել ավելի ուշ:
Տիգրանուհի Թասլակյան