Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմպոզիտորների միությունում քյաբաբի հոտ է գալիս. Արամ Սաթյան

Սեպտեմբեր 14,2013 16:03

«Կոմպոզիտորն առաջին հերթին փիլիսոփա է, հետո` քաղաքացի: Երիտասարդները նայելով Ամիրխանյանին, ի՞նչ պետք է սովորեն»,-այսօր Կոմպոզիտորների միությունում առկա խնդիրների շուրջ նշեց կոմպոզիտոր Արամ Սաթյանը:

Նա դժգոհում է Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանից, ասելով,  որ ամոթ է ստով ու շանտաժով պահել միությունը: Բանախոսը նկատեց, որ այն երեխաները, ովքեր ստանում են մրցանականներ, դրսում են, նրանք օտարացել են եւ նույնիսկ միության մասին չեն ցանկանում լսել: Միությունը միանձնյա ղեկավար չպետք է ունենա, պետք է լինի խորհուրդ, որը կղեկավարի այդ միությունը: Ամիրխանյանին հետաքրքում է միայն շահը, նա ղեկավարում է 3 պաշտոն ու ոչ մի վայրում կարգին չի աշխատում:

Սաթյանի խոսքով, երկիրը փոխվել է, կառուցվածքն էլ պետք է փոխվի: Այսօր միությունը չի նպաստում պետության զարգացմանը: Կա վախի մթնոլորտ, բայց ստեղծագործող մարդը միշտ ճակատը վեր պետք է պահի: Ամիրխանյանը ցինիզմով է վերաբերում միության անդամներին, մարդիկ լռում են համեստաբար. «Կոմպոզիտորների միության անդամները մեղմ են, այսօր ոչ մեկ չի հարգում կոմպոզիտորին:  Փչացած հեռախոսի պատմություն է ստեղծվում, թող նա էլ գա եւ միասին խոսենք, ես ասեմ մի բան, նա այլ բան եւ բաց  լինենք: Այսօր Կոմպոզիտորների միությունը չգիտես թե ինչի է վերածվել, երբ մտնում ես ներս, քյաբաբի հոտ է գալիս»:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Կեցցես,՝ Լավ մարդ, Մեծ մարդ, Խելացի մարդ, Համարձակ մարդ, Մեծ կոմպոզիտոր՝ ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30