Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 15-ին կհնչի Ա. Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը»

Սեպտեմբեր 14,2013 15:54

«Ամեն անգամ երբ դուրս եմ գալիս բեմ յուրահատուկ զգացում է ինձ մոտ արթնանում, հպարտ եւ ուրախ եմ, որ Արամ Խաչատրյան եմ նվագելու»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վաղը կայանալիք համերգի մասին նշեց ջութակահար Սերգեյ Խաչատրյանը:

Սեպտեմբերի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ: Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ երեկոյի ընթացքում կհնչի Ա. Խաչատրյանի »Ջութակի կոնցերտը», իսկ երիտասարդական նվագախումբը կներկայացնի Ա. Խաչատրյանի «Հանդիսավոր» պոեմը:

Ջութակահարի խոսքով, Խաչատրյանի ազգանունն ու հայ լինելը պարտավորեցող են: Հուսով է, որ իր ազգանունը կապ ունի մեծ վարպետի հետ, կուզենար հեռավոր բարեկամը լիներ. «Ելույթս ցույց կտա, թե որքան եմ Խաչատրյան սիրում, ու ով է նա ինձ համար: Նրա ջութակի կոնցերտը ամենամեծ գործերից է: Նրա երաժշտության մեջ հայկական- ժողովրդականը կա: Եթե երաժշտիարյան մեջ չլինի Խաչատրյան, ապա նա ոչին չչի զգա»:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խոսքով համերգը սպասված է: Սերգեյը այն երաժիշտներից է, ով Խաչատրյան կատարում է դրսում. «Կա ցանկություն, միտք, երաժշտություն, Սերգեյը կկատարի: Արտասահմանում Խաչատրյան շատ են լսում եւ լավ են ընդունում: Ժողովրդականը իրենց համար շատ գրավիչ եւ էկզոտիկ է: Մեր ֆոլկլորը յուրահատուկ է եւ հարուստ»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30