«Պալերմոյի» գլխավոր մարզիչ, նախկինում հանրահայտ ֆուտբոլիստ Ջենարո Գատուզոն Իտալիայի նոր մեկնարկած «B» խմբի առաջնությունում արդեն խաղադաշտից երկու անգամ հեռացվել է:
Առաջին անգամ աշխարհի 2006 թվականի չեմպիոնը մրցավարից կարմիր քարտի արժանացել է երկրի գավաթի՝ «Վերոնայի» հետ խաղում մրցավարի հետ վիճելու եւ վիրավորելու համար, իսկ երկրորդը՝ «Չեզենայի» հետ հանդիպումում տեխնիկական գոտու սահմանները խախտելու պատճառով:
Լրատվամիջոցները հիշեցնում են. Գատուզոն, որ ֆուտբոլիստ եղած ժամանակ էլ առանձնանում էր տաքարյունությամբ, այսքան հաճախ կարմիր քարտի չէր արժանանում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ