2 տարի անազատության մեջ գտնվող ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու հայտարարության տակ արդեն 10-ից ավելի մարդ է ստորագրել։ Այս մասին այսօր «Ա1+»-ին հայտնել է իրավապաշտպան Արմեն Խաչատրյանը։
Նրա խոսքերով՝ երեկոյան իրենք կհայտնեն այն մարդկանց անունները, որոնք միացել են հայտարարության տեքստին։
Հիշեցնենք, որ երեկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էր Հայաստանի բոլոր արժանապատիվ քաղաքացիներին կոչ արել ստորագրել այդ տեքստի տակ։
Նա Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանին նամակ է հղել՝ նշելով, որ իր խոսքով եւ մուծվող դրամական գումարով երաշխավորում է, որ Տիգրան Առաքելյանը կդրսեւորի պատշաճ վարքագիծ եւ կկատարի այլ դատավարական պարտականությունները՝ համաձայն քրեական դատավարության օրենսգրքի։
Կարդացեք նաև
Մանրամասն կարդացեք այստեղ: