Վարչապետ Տիգրան Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ:
Ըստ կառավարության տարածած հաղորդագրության, Տիգրան Սարգսյանը Կառավարության ղեկավարը շնորհավորել է ռուսաստանցի իր գործընկերոջը՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ, Դմիտրի Մեդվեդեւին եւ իր ընտանիքին մաղթել քաջառողջություն, երջանկություն եւ բարեկեցություն:
Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ վարչապետին այն ավանդի համար, որը Ռուսաստանի կառավարության ղեկավարը մշտապես ներդնում է մեր երկու ազգերի միջեւ համագործակցության հետեւողական ընդլայնման գործում:
Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ փոխգործակցության մակարդակը եւ պատրաստակամություն հայտնել հետագայում եւս ջանքեր գործադրել՝ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման եւ խորացման համար:
Ով օֆշորագետ,
Երգի մեծ վարպետ,
Թալանի ասպետ,
Նավ վարչապետ:
Իբր վարչապետ: