Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն Մաքսային միությանը միանում է ԱՄՆ-ի որոշմամբ»,- պնդում է Մանուչարյանը

Սեպտեմբեր 14,2013 13:06

Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը վստահեցնում է, Մաքսային միությանն անդամակցելու Սերժ Սարգսյանի որոշումը ԱՄՆ-ի որոշումն է եղել:

«Այդ պետական ապարատը ոչ մի քայլ չի կատարի ԱՄՆ-ի կամքին հակառակ: Այն, որ ստորագրվել է, եղել է ԱՄՆ-ի որոշումը: Այսինքն, այդպիսի ազդեցության տակ Հայաստանի իշխանությունները չպետք է ասեր՝ ոչ»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց պարոն Մանուչարյանը:

Նրա խոսքով, Ամերիկան հավանության արժանացրեց Մաքսային միությանը միանալուն, որովհետեւ չէր կարող թույլ տալ ՀՀ պետական ապարատի ոչնչացմանը. «ԱՄն-ն որոշել էր, որ Հայաստանը պետք է գնա ԵՄ, բայց եթե այդ կամքի կատարումը կարող էր բերել Ռուսաստանի կողմից լուրջ հակահարվածի, այսինքն այստեղ կարող էին լինել խոշորագույն ընդվզումներ: Իշխանությունից կզրկեին բարձրագույն իշխանությանը, հետո կոչնչացնեին ամբողջ ապարատը: Սա թույլ չտալու համար կայացվեց այդ որոշումը, որ Հայաստանի ղեկավարությունը նման պայմաններում պետք է ստորագրի այդ պայմանագիրը»:

Պարոն Մանուչարյանի խոսքով, Մաքսային միությանն անդամակցելու որոշումը Ռուսաստանի շատ կոշտ ճնշումների ներքո է ընդունվել. «Թե չէ դժվար է պատկերացնել, որ 3-4 տարի Հայաստանի պետական քարոզչությունը , պաշտոնայներն ասում են՝ ինչպես ենք  գնում ԵՄ եւ մեկ էլ մի օրվա մեջ  պարզվում է՝, Հայաստանը փոխում է տեսակետը ու ստացվում է չորս տարի երազել ենէ Մաքսային միության մասին: Ինչ-որ կատարվում է այդ հարթության մեջ միայն տեսքով է տնտեսական, հարցի իրական խորությունը՝ ռազմաքաղաքական ու քաղաքական է»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30