Սեւան քաղաքի 13-ամյա բնակչուհին մինչեւ Վարսեր գյուղի բնակիչ, Ճանապարհային ոստիկանության աշխատակից 24-ամյա Վահագն Հ.-ի եւ 25-ամյա Սասուն Ա.-ի հետ սեռական հարաբերություններ ունենալը շատ տղաների հետ է սեռական հարաբերություն ունեցել, NEWS.am-ի հետ զրույցում ասել է Վահագնի մայրը՝ Նելլին:
Սեւանի 13-ամյա բնակչուհուն բռնաբարելու գործով ձերբակալվել են Վարսեր գյուղի բնակիչ, ՃՈ աշխատակից 24-ամյա Վահագն Հ.-ն եւ 25-ամյա Սասուն Ա.-ն, նրանց դեմ հարուցված քրեական գործը (ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (Բռնաբարություն մի խումբ անձանց կողմից անչափահասի նկատմամբ) վերաորակվել է Քր.օր.-ի 141 հոդվածով (18 տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ): Պատիժը` տուգանք 100-200-պատիկի չափով, կամ ազատազրկում` առավելագույնը 2 տարի ժամկետով:
Հարազատները պատմել էին, որ անչափահասի հետ Սասունն է ծանոթ եղել: Նրանք ծանոթացել են սոցցանցի միջոցով եւ հերթական ժամադրության ժամանակ Վահագնն էլ է նրանց միացել: Հարազատները պնդում են, որ անչափահասի համաձայնությամբ են նրանք սեռական հարաբերություն ունեցել նրա հետ:
Վարսեր գյուղի գյուղապետ Զավեն Հարությունյանը ասել էր, թե չգիտի իրականում ինչ է կատարվել, բայց դրական էր գնահատել երիտասարդներին:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում