Հարավային Կորեայում մտադիր են «անտեսանելի» երկնաքեր կառուցել: Տեղի ճարտարապետական ընկերություններից մեկն արդեն ստացել է «Անսահմանություն» անունով երկնաքեր կառուցելու թույլտվութուն:
Ըստ մտահաղացման, շենքը կունենա 450 մետր բարձրություն: Սա ամենաբարձր երկնաքերը չի դառնա, բայց հատուկ տեսախցիկների եւ անդրադարձիչների օգնությամբ կդառնա «անտեսանելի»:
«Նպատակ ունենք ցուցադրելԿորեայի նորագույն տեխնոլոգիական նվաճումները», ասել է ճարտարապետներից մեկը:
Նախագծի հեղինակները մտադիր են տեսախցիկների օգնությամբ համայնապատկեր ստանալ, պատկերը անդրադարձնել շենքի վրա տեղադրված հսկայական անդրադարձիչներով եւ այդկերպ ունենալ «անտեսանելի» երկնաքեր: