Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին արդեն ներկայացան մարզերի փաստաբանները:Մասնավորապես, Լոռու մարզն առաջինն էր, որ մտավ ընտրական տեղամաս:
Փաստաբանները ընտրությունները կատարելուց հետո հավաքվում են պալատի շենքի մոտ, ինչի կապակցությամբ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ապետնակ Պողոսյանը մի քանի անգամ զգուշացրեց:
«Բայց մենք ուրիշ տեղ չունենք հավաքվելու»,-արդարանում են փաստաբանները: Պալատի նախագահի թեկնածուներ Արա Զոհրաբյանի, Կրոմվել Գրիգորյանի, Տիգրան Աթանեսյանի վստահված անձինք աչալուրջ հետեւում են ընտրությունների ընթացքին:
Ի դեպ, փաստաբանները զարմացնում են հաճախ իրենց հարցերով. «պտիչկան ո՞րտեղ դնենք», «պտիչկան ո՞րն է», «պիտի ծալե՞մ քվեաթերթիկը» եւ այլն:
Կարդացեք նաև
Առավոտյան ժամը 9-ից սկսված ընտրություններին դեռեւս երկու թեկնածու է մասնակցել , փաստաբանների ակտիվությունը մեծ է,որեւէ միջադեպ, քվեատուփ փախցնել, կաշառել, վստահված անձանաց թունավորում, հաշվիչ հանձնաժոովի անդամների դեմ ոտնձգություն, «կարուսել» կամ այլ…չի գրանցվել:
Ռ.Մ