Նախախորհրդարանի քարտուղարության հայտարարությունը
Շաբաթներ առաջ ԳԱԼԱ-ի հրապարակումներից մեկի կապակցությամբ թյուրընբռնում էր տեղի ունեցել Նախախորհրդարանի անդամներից մեկի եւ ԳԱԼԱ-ի աշխատողների միջեւ, ինչը կարճ ժամանակ անց հարթվել էր: Օրերս այդ առթիվ քննարկում է տեղի ունեցել ԳԱԼԱ-ի տնօրինության եւ Նախախորհրդարանի ներկայացուցիչների միջեւ: Նախախորհրդարանի քարտուղարությունը, հաշվի առնելով, որ նշված թյուրըմբռնումը որոշակիորեն կապված է եղել ԳԱԼԱ-ի աշխատողների մասնագիտական վարկի ու բարի համբավի հետ, հայցում է նրանց ներողամտությունը: Մենք համոզված ենք, որ ԳԱԼԱ-ի աշխատողները եղել եւ մնում են սկզբունքային, բարեխիղճ ու անաչառ դիրքերում` այս դժվարին ժամանակներում մշտապես հավատարիմ լինելով մասնագիտական պարտքին եւ մարդկային ու քաղաքացիական արժանապատվությանը: