Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչ կլինի Արցախի հետ

Սեպտեմբեր 14,2013 11:11

«Ազգ» օրաթերթի դիտարկմամբ` եթե Ադրբեջանը միաժամանակ Հայաստանի հետ Ասոցիացման պայմանագրով չմտներ Եվրոմիության տարածք, Հայաստանը մտներ, նոյեմբերին համաձայնագիրը մեզ համար հարց էր դնելու` Հայաստանի սահմանը որտե՞ղ է ավարտվում, համապարփակ տնտեսական համագործակցությունը, ազատ գոտին մինչեւ ո՞ր սահմանն են հասնելու, Արցախն էդ սահմանի մեջ մտնելո՞ւ է, թե չի՞ մտնելու: Մենք տեղեկություններ ունենք, որ այդ խնդիրը շատ լրջորեն քննարկվում էր Ասոցիացման համաձայնագրի հետ կապված եւ կար հստակ պահանջ, որ պետք է հստակություն լինի մաքսակետերի հետ կապված», բացահայտումներ արեց ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Իսկ ահա Մաքսային միության հետ կապված երբ հարցրել են Է. Նալբանդյանին, նա ասել է, որ Ղարաբաղը դրանից չի տուժի: Ու կարծես թե Արցախը դուրս չի մնալու Մաքսային միության տարածքից, եւ լիարժեք գտնվելու է այդ տարածքի մեջ: «Անհրաժեշտ է շատ ավելի լուրջ եւ հաշվարկված գործողությունների ծրագիր իրականացնել, որպեսզի էլի պատմական սխալ չգործենք, եւ չկորցնենք այն, ինչ ունենք ազատագրված Արցախի միջոցով: Մեր ամենակարեւոր խնդիրն է մեր սերունդներին կտակել 42 000 քմ տարածք»:

 

Հոդվածն ամբողջությամբ` «Ազգ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեր ամենակարևոր խնդիրը արժանավոր սերունդ դաստիարակելն է,որն ինքը տեր կլինի:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30