«Ժողովուրդ» թերթի տեղեկացմամբ, «Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը պատրաստվում Է իր կնոջը՝ Լորետա Բարսեղյանին, և որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, որոշ ժամանակով ուղարկել Ֆրանսիայի Մարսել քաղաք։
Թերթի աղբյուրները փոխանցում են, որ Խաչատրյանն այնտեղ բիզնեսներ ունի ու հիմա որոշել Է որոշ ժամանակով իր ընտանիքի անդամներին հեռացնել երկրից, մինչև հասարակությունը մոռանա իր տան բակում կատարվածը։ Ս. Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, բնականաբար, ասաց, թե դրանք սուտ տեղեկություններ են. «Չէ, Էդ ո՞վ է ասում, դե ամեն օր մի բան են ասում, հո մենք ամեն օր չե՞նք մտածի, թե ինչ պատասխանենք։ Ամեն օր ինչ-որ տեղեկություն է տարածվում, մի հայտարարություն են անում, հո մենք պարապ չենք, որ նստենք, այդ սուտ տեղեկություններին պատասխանենք»:
Հոդվածն ամբողջությամբ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: