«Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը բացառել է, որ իր թեկնածությունը կարող է առաջադրվել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում։
-Պարոն Հարությունյան, ձեր անունը ևս շրջանաովում է ՀՀ գլխավոր դատախազի հավանական թեկնածուների շարքում, հնարավո՞ր է ձեր առաջադրումը։
-Անլուրջ խոսակցություններ են։
-Բացառո՞ւմ եք։
Կարդացեք նաև
-Այո։
Թերթը գրում է, որ ՀՀ ապագա գլխավոր դատախազի անունը դեռևս անհայտ է։ Հավանական թեկնածուներից մեկի՝ Երևանի դատախազ Հրաչյա Բադալյանի անունը ևս երեկ, ըստ որոշ լրատվական կայքերի, շրջանառությունից դուրս է եկել։ Նա, ինչպես տեղեկացրել էինք, առողջական խնդիրներ ունի։ Քաղաքական շրջանակներում արդեն կարծում են, որ Սերժ Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացնելու է խիստ «էկզոտիկ» որևէ անձի և դա Է պատճառը, որ թեկնածուի անունը մինչև հիմա գաղտնի Է պահվում:
Հոդվածն ամբողջությամբ` «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ ©shamshyan.com https://shamshyan.com/arm/2013-09-14-procuror.html