Հայաստանցի գրոսմայստերը վրեժխնդիր եղավ մեկնարկային տուրում կրած պարտության դիմաց:
Մեկօրյա ընդմիջումից հետո «Cinqfield Cup 2013 » գերմրցաշարի չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը առավելության հասավ Հիկարու Նակամուրայի նկատմամբ եւ առաջին տուրի «պարտքը» վերադարձրեց ամերիկացուն: Մյուս զույգում նորվեգացի Մագնուս Կարլսենը առավելության հասավ երկրորդ ամերիկացու՝ Գատա Կամսկու նկատմամբ:
Հինգերորդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք է ստացել. Մագնուս Կարլսեն՝ 3,0 միավոր, Հիկարու Նակամուրա՝ 2,5, Լեւոն Արոնյան՝ 2,0, Գատա ԿԱմսկի՝ 0,5:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ